ԱՀԿ-ն կոչ է արել երկրների ղեկավարներին հանգստացնել մարդկանց և հավաստիացնել, որ Կարանտինից հետո կյանքը կվերադառնա իր բնականոն հունին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրների ղեկավարներին հանգստացնել մարդկանց կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի մասով: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսոսը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական առցանց ֆորումում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հորդորել է պատմել մարդկանց այն մասին, թե ինչպես է կատարվում վիրուսի դեմ պայքարը և նշել արտակարգ միջոցառումների ժամանակացույցը․ «Հարկավոր է, որպեսզի երկրի ղեկավարները հավաստիացնեն բնակչությանն այն մասին, որ հենց այս ճգնաժամն ավարտվի, կյանքը կարող է վերադառնալ իր բնականոն հունին»,-ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նա հավելել է, որ նույնիսկ խիստ կարանտինի ընթացքում երկրների ղեկավարները նախ պետք է հարգեն մարդու իրավունքները:
analitik.am