Պուտինը ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկել է Փաշինյանի ու Ալիեւի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը:
«Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 2-ին, համապատասխանաբար, հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Համակողմանիորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։