Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Նոյեմբեր / 2020 : 13-51

 Ռուսական օդուժի հարվածով ոչնչացվել են տասնյակ թուրքամետ գրոհայիններ

Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» ռազմաբազային ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է առնվազն 35 գրոհային, որոնց աջակցում է Թուրքիան: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրներին և արտասահմանյան դիտորդական կազմակերպություններին: Փոխանցում է «Այսօր»-ը:

Նշվում է, որ սա ամենամահացու հարձակումներից մեկն է գրեթե ութ ամիս առաջ Իդլիբում հրադադարի հաստատումից ի վեր:

Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչ Յուսեֆ Համմուդը հայտարարել է, որ հարձակման թիրախը թուրքամետ «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման ուսումնական ճամբարն էր՝ հյուսիսարևմտյան Իդլիբում: Այն Սիրիայի ապստամբների կողմից վերահսկվող վերջին նահանգն է: Նշվում է նաև, որ հարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից՝ Իդլիբում անցյալ ամիս թուրքամետ գրոհայինների դեմ իրականացված զանգվածային ավիահարվածների շարունակության արդյունքում:

Ռուսաստանի հարվածները սաստկացել են Անկարայի կողմից հովանավորվող սիրիական գրոհայինների՝ Հարավային Կովկաս, ղարաբաղյան հակամարտության գոտի շարունակվող տեղափոխման մասին ստացվող տեղեկատվության ֆոնին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Դիտվել է 129286անգամ
Վերջին լուրեր