03 / Նոյեմբեր / 2020 : 19-39

 Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ և առգրավվել 1 ՀՄՄ

 Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը շարունակվում են:

 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:

«ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա», - գրել է Ստեփանյանը:

Դիտվել է 14206անգամ
Վերջին լուրեր