04 / Նոյեմբեր / 2020 : 10-00

Մեղրիի որսորդները 17 դիվերսանտ փռեցին ձորում․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

«Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է այն ուղղությունների մասին, որոնք կարող են հետարքրքել և՛ որպես բիզնեսի տեսանկյունից, և՛ որպես հարկ եղած դեպքում բանակին օգնելու:

Հովհանիսյանը խոսել է մասնավորապես թռչող սարքերի մասին՝ բոլոր տեսակների՝ ամենափոքր կոպտերներից մինչև ամենամեծ ԱԹՍ-ներ և նույնիսկ՝ մարտական ինքնաթիռներ. «Շատ հեռանկարային ոլորտ է: Հայաստանում գրեթե զարգացած չէ, զրոյական վիճակում է գտնվում փոքր սպորտային ինքնաթիռների տուրիզմը: Ժամանակին օդի հետ կապված խնդիրներ կային, հիմա հաղթահարվել են այդ օրենքները: Իմ գործընկերներից մի քանիսը մի քանի փոքր ինքնաթիռներ արդեն բերել են մինչև պատերազմը»:

Հովհաննիսյանը խոսեց նաև Ջիփինգի մասին՝ նշելով, որ ինքն էլ է դրանով զբաղվում. «Արդյունքում մենք տեղանքը կիմանանք, տուրիզմին կնպաստի այդ ամեն ինչը, առողջ ապրելակերպին կնպաստի ու ռազմավարական ռեսուրս կձևավորվի»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ռմբակոծությունից խուսափելու համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցում ամենալավ մասնագետը կլինեն հենց նրանք, ովքեր  Ջիփինգ տուրեր են արել, կարողանում են աչքերը փակ վարել:

Խոսվեց նաև որսորդության մասին: Նշվեց՝ որ շրջաններում որսորդությունը զարգացած է եղել, այդ շրջաններում ուժեղ են կռվել:

«Էնօրն աչքերիս առաջ Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ փռեցին ձորում: Դա եղավ այն բանի շնորհիվ, որ այդ դիվերսանտները մտել էին իրենց տուն, իրնեց որսի տարածք ու դարձել էին իրենց որսը, բառիս բուն իմաստով»,-նշել է Հովհաննիսյանը:

Մանրամասները տեսանյութում

Դիտվել է 430799անգամ
Վերջին լուրեր