04 / Նոյեմբեր / 2020 : 15-38

Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել․ տվյալները ճշտվում են․ Արցախի ՄԻՊ

 Տող գյուղում ադրբեջանցիները քաղաքացիական անձի են գլխատել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Միջազգային NBC լրատվականի լրագրողին Տող գյուղի քաղաքացիներից մեկը, որ մազապուրծ փախել է, վկայել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են մեկ այլ տարեց անձի՝ 82 տարեկան Միշա Ստեփանյանին։ Գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի։ Այս դեպքերը դեռ վիճակագրության մեջ չենք ներկայացնում, քանի որ որոշ հանգամանքներ չենք պարզել մեզ համար»,- նշել է նա:

Դիտվել է 43495անգամ
Վերջին լուրեր