Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2020 : 08-45

 Արծրուն Հովհաննիսյանը Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի  մասին

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանհայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իմ անձնական ճշտված տեղեկություններով՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի պարոն Հարությունյանը»,- ասաց նա:

Դիտվել է 29660անգամ
Վերջին լուրեր