Վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել Հայաստան, քան վերջին տաս տարում. Արծրուն Հովհաննիսյան

Հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց Ադրբեջանի տեխնոլոգիական առավելությանը, նշելով, որ վերջին ամիսներին ահռելի ներդրում է իրականացվել, և այն հարցին թե ի՞նչու համարժեք միջոցներ չեն ձեռնարկվել Հայաստանում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման սպառազինություններն արժեն շատ լուրջ գումարներ, և զուտ անգամ համեմատության առումով հարկավոր է հաշվի առնել այն, որ Ադրբեջանը, համեմատած Հայաստանի հետ, տասնյակ տարիներ ահռելի բյուջե է դրել զինված ուժերի վրա:
Ինչ վերաբերում է վերջին 2 տարում Հայաստանի կողմից ձեռքբերված զինատեսակներին, Հովհաննիսյանն ասաց, որ վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել Հայաստան, քան վերջին տաս տարում. «2018-2019-ին ավելի շատ ենք զինվել, քան երբևէ»,- նշեց Հովհաննիսյանը: