Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Որոշ թշնամական դիվերսանտներ այսօր փորձել են ժայռերով մագլցել և հասնել Շուշի՝ ոչնչացվելով ժայռերի տակ։ Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է ՊԲ կողմից։ Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն հետ է շպրտվել»,-նշել է նա։