11 / Ապրիլ / 2020 : 19-27

 

Էսօր խանութներում ավելի շատ մարդ վարակվեց, քան հեծանվորդները կարող էին դա անել մոտակա 10 տարում. Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Ո՞րն է իմաստը արգելել առավոտը 10-ից հետո հեծանիվ քշելը, բայց չհետեւել, որ մարդիկ սուպերմարկետներում իրար գլխներով ման չգան։ Կամ ոստիկանություն մտցրեք խանութները եւ մարդկանց ուժով պարտադրեք 1,5 մետր իրարից հեռու կանգնել, կամ թարգեք պարետա-տուն-տունիկ խաղալը։

Էսօր խանութներում ավելի շատ մարդ վարակվեց, քան հեծանվորդները կարող էին դա անել մոտակա 10 տարում, եթե կարողանային քշել (օ, սարսափ) ժամը 11--ին։ Էն խաչի ու թումբանի անեկդոտը կպատմեի, բայց Զատիկի օրով չեմ ուզում»։

 

Սամվել Մարտիրոսյան

Դիտվել է 5331անգամ
Վերջին լուրեր