Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Նոյեմբեր / 2020 : 14-15

Պեսկովը Պուտինի հրաժարականի անհեթեթ լուրերի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակել Վլադիմիր Պուտինի ենթադրյալ հիվանդության եւ հրաժարական տալու նրա ծրագրերի մասին տեղեկությունները՝ շեշտելով, որ պետության ղեկավարը գերազանց առողջություն ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիտեք, այստեղ մեկնաբանելու առանձնապես բան չկա: Սա կատարյալ անհեթեթություն է: Նախագահի մոտ ամեն ինչ լավ է... նրա առողջությունը գերազանց է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին մեկնաբանել արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր ՌԴ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ հիվանդության կամ ընտանիքի խնդրանքների պատճառով:

«Ո՛չ»,- պատասխանել է Պեսկովը պարզաբանող հարցին՝ նախագահն արդյոք նախատեսո՞ւմ է հրաժարական տալ:

Դիտվել է 39402անգամ
Վերջին լուրեր