Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Նոյեմբեր / 2020 : 15-40

Ոչնչացվել է ահաբեկիչների բջիջը (Տեսանյութ)

Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի» ահաբեկիչների բջիջը, ձերբակալվել է 5 իսլամիստ, այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից, փոխանցում է Ռիա նովոստին։

Ձերբակալված իսլամիստների  գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը և իշխանության բռնի տապալմանը:

«Հավաքների ընթացքում գաղտնի մեթոդների կիրառմամբ  նրանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքերում հավաքագրել մահմեդականներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձերբակալվածների տներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել է քրեական գործ։

«Իսլամական ազատագրման կուսակցության» («Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի» արաբերեն) ահաբեկիչները պարբերաբար հայտնաբերվել և ձերբակալվել են  Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում։

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 242117անգամ
Վերջին լուրեր