Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Նոյեմբեր / 2020 : 19-42

Իրականացվել է առաջին հատուցումները սեփական կյանքը Հայրենիքի սահմանների համար չխնայած զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով: Զինծառայողների անվանացանկը և հատուցումների չափերը ստորև՝

Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի
Նարեկ Լոռեցյան Արտակի
Նարեկ Արմենի Մեսրոպյան
Արման Թովմասյան Սամվելի
Էդգար Զաքարյան Սևակի
Լիպարիտ Դաշտոյան Աշոտի
Գևորգ Հարությունյան Արմանի
Հայկ Արթուրի Չիթչյան
Մյասնիկ Մյասնիկյան Պարգևի
Դավիթ Հարությունյան Սամվելի

Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ․

• սպայական կազմի զինծառայող՝ 82,000,000 ՀՀ դրամ
• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70,000,000 ՀՀ դրամ
• պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ

Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Այսօր կատարված հատուցումների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ այս հղումով:

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ 1000+

 

Դիտվել է 193735անգամ
Վերջին լուրեր