ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել

Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը (ս/թ․ ապրիլի 11 -ի դրությամբ)։
«Ցուցակը հրապարակում ենք քաղաքացիների խնդրանքով։
Եվս մեկ անգամ նշենք, որ նշյալ ցուցակում ընդգրկված են այն քաղաքացիները, որոնց մեծ մասը ժամանել են Մոսկվա ՌԴ այլ քաղաքներից և չեն կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման/բացակայության պատճառով։
Նշյալ քաղաքացիներին տրվում է առաջնահերթություն հնարավոր թռիչքի իրականացման դեպքում։
Ցուցակը դեսպանության կողմից համապատասխանաբար կտրամադրվի թռիչքն իրականացնող ավիափոխադրողին»,- հայտնում են դեսպանությունից:



