07 / Նոյեմբեր / 2020 : 10-11

Ոչնչացվել է Ադրբեջան տեղափոխված գնդապետը

Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Խոսքը վերաբերում է նրան, ով օրեր առաջ իր հատուկջոկատայինների հետ Նախիջևանից տեղափոխվել էր «մայրցամաքային» Ադրբեջան հայկական ուժերի դեմ կռվելու համար: Հենց նա էր օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջեւանյան զորքերի հրամանատարը:

Մենսիմովն այն աշխարհ ուղարկվել է Ադրբեջան տեղափոխվելուց ընդամենը 2 օր անց:

Դիտվել է 24549անգամ
Վերջին լուրեր