07 / Նոյեմբեր / 2020 : 14-55

Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներն հայրենի հողի կանչով Արցախում են

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Դիտվել է 10665անգամ
Վերջին լուրեր