07 / Նոյեմբեր / 2020 : 20-11

 Բերձորի ուղղությամբ կամավորական և աշխարհազորային խմբերը ռազմական նշանակության կարևոր բարձունք են գրավել (լուսանկարներ)

Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավվել են ռազմական նշանակության կարևոր բարձունք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը:

«Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավվել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Ոչնչացվել է թշնամու 20 զինծառայող, մնացած կորուստները ճշտվում են։ Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։

Թուրքը Բերձոր ոտք չի դնի»,- գրել է նա:

 

Հարութ Ավանեսյան

Դիտվել է 257855անգամ
Վերջին լուրեր