Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. մայրաքաղաքը պարբերաբար հրթիռակոծվել է. Արցախի ԱԻՊԾ

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների եւ քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։