Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար․ Արծրուն Հովհաննիսյան
Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։ Ռազմական գործողությունները այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի մերձակայքում։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ադրբեջանական ուժերը երեկ ցերեկը և գիշերը մեծ խմբերով սկսել են ներթափանցել քաղաք։ Մերոնք կատարելով վերախմբավորում, հակառակ գործողությունն են արել։ Չկա այնտեղ կողմ, որը ունի լիարժեք վերահսկողություն և նախաձեռնողականություն քաղաքի և շրջակա տարածքների վերահսկողության նկատմամբ։ Ինձ թվում է՝ իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրենք Շուշիի համար, մեզ համար Շուշին շատ թանկ է։ Վաղաժամ գնահատականներ չտանք, ուղղակի հավատանք մեր զորքին։ Մեր զորքը շատ գրագետ պայքար է մղել Շուշիի համար»,-նշում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Շուշիի համար պայքարը ընթանում է արդեն 3-4 օր՝ տարբեր փուլերով․ «Վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի։ Չեմ ուզում վաղաժամ գնահատական տամ, իրավիճակը փոխվում է։ Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»։
Նա հավելել է, որ Ալիևը երազանքը իրականության տեղ է ներկայացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։