Սեյրան Օհանյանը այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ․ Արծրուն Հովհաննիսյան
Եկեք Շուշի ներթափանցած զորքերի մարտավարության, խմբաքանակի և այլ մանրամասներ չհայտնեմ: Այսօր ցանցում Ալիևի հայտարարությունից հետո եղել են բավականին տարբեր տրամադրություններ ստեղծող ոչ պաշտոնական հայտարարություններ մեր կողմից: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարներից շատերը, նույնիսկ խախտելով մարտավարության կանոնները, տրամաբանությունը, զենքը ձեռքներին՝ գնում, զորքի կողքին կանգնում ու անձնուրաց կռվում են: Չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին։ Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, Շուշին ազատագրող լեգենդար հրամանատարը, այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։ Կեղծ է նրա վիրավորվելու լուրերը: Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,-նշել է նա:
Հովհաննիսյանը հավելել է․ «Մեր զորքերը կռվում են անձնուրաց։ Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք»։