Ջալալ Հարությունյանը ապաքինվում է, բացասական միտումներ չկան․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ՀԺ-ին։
Պողոսյանը նշեց, որ Հարությունյանի առողջական վիճակում բացասական միտումներ չկան։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի մարտական դիրքում ստացած վիրավորման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված էլ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։