09 / Նոյեմբեր / 2020 : 15-14

Ջալալ Հարությունյանը ապաքինվում է, բացասական միտումներ չկան․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։  Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ՀԺ-ին։

Պողոսյանը նշեց, որ Հարությունյանի առողջական վիճակում բացասական միտումներ չկան։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի մարտական դիրքում ստացած վիրավորման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված էլ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։

Դիտվել է 32336անգամ
Վերջին լուրեր