09 / Նոյեմբեր / 2020 : 16-01

Կրեմլում մեկնաբանել են, թե ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին հաղթանակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Պեսկովի խոսքերով՝ Կրեմլը ճիշտ է համարում սպասել Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը:

Հարցին, թե ինչու է նախորդ անգամ Պուտինը շնորհավորել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթանակի պաշտոնական հայտարարությունից առաջ, Պեսկովը պատասխանել է, որ այս անգամ իրավիճակն այլ է:

«Առջևում կան որոշակի իրավական ընթացակարգեր, որոնց մասին գործող նախագահը նշել է: Սա է, որ իրավիճակը տարբեր է դարձնում: Այն ժամանակ իրավական մարտահրավերի վերաբերյալ հայտարարություններ չեղան»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է 38917անգամ
Վերջին լուրեր