09 / Նոյեմբեր / 2020 : 21-06

Ռուսական խոցված Ми-24-ի անձնակազմից 2 հոգի մահացել են, 3-րդը՝ վիրավոր է․ ՌԴ ՊՆ

Ռուսական  Ми-24 ուղղաթիռը խոցվել է Զենիթահրթիռային շարժական համալիրի կողմից Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտակայքում։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ ՌԴ-ի Ми-24-ն ընկել է Հայաստանի լեռնային տեղանքում,  անձնակազմից 2 հոգին  մահացել են, 3-րդը վիրավորումներով տեղափոխվել է աէրոդրում։

Դիտվել է 41718անգամ
Վերջին լուրեր