Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Նոյեմբեր / 2020 : 21-27

Ռուսական կործանված ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը․ ՌԴ ՊՆ

Հայաստանում ռուսական Մի-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երասխ գյուղի մոտակայքում։  Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 18:30), երբ ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։ 

«Մի-24-ը գետնից կրակի է ենթարկվել զենիթահրթիռային համակարգերի կողմից:  Հրթիռի հարվածի արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկ զինվորական դուրս է բերվել, նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու ուղղաթիռի ուղղությամբ կրակողներին։

Դիտվել է 71429անգամ
Վերջին լուրեր