09 / Նոյեմբեր / 2020 : 22-39

Արցախի բուն տարածքում հակառակորդի գործողությունները չեն ներվելու․ջարդելու ենք հակառակորդին․ Սարումյան

Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու, վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, կարողանալու է զսպել նրա զավթողական նկրտումները եւ կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

«Զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով եւ պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը»,- նշեց ՊԲ ներկայացուցիչը։

Սարումյանի հաղորդմամբ մատադաշտում անհաջողությունները հակառակորդը փորձել է փոխհատուցել խաղաղ բնակավայրերի վրա հարձակումներով: 

Դիտվել է 16110անգամ
Վերջին լուրեր