Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ նրանց տեղափոխումն իրականացվում է Իլ-76 ինքնաթիռներով. (տեսանյութ)
Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Ղարաբաղ: Նրանց տեղափոխումն իրականացվում է Իլ-76 ինքնաթիռներով Ուլյանովսկի օդանավակայանից: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
War Gonzo նախագիծը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև.
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: