10 / Նոյեմբեր / 2020 : 04-31

Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ նրանց տեղափոխումն իրականացվում է Իլ-76 ինքնաթիռներով. (տեսանյութ)

Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Ղարաբաղ: Նրանց տեղափոխումն իրականացվում է Իլ-76 ինքնաթիռներով Ուլյանովսկի օդանավակայանից: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

War Gonzo նախագիծը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև.

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: 

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Դիտվել է 110094անգամ
Վերջին լուրեր