10 / Նոյեմբեր / 2020 : 09-42

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անձամբ մասնակցելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է Ռուսաստանի հատուկ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անձամբ մասնակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի ձեզ երախտագիտություն հայտնել, Վլադիմիր Վլադիմիրովիչ [Պուտին], նախորդ տարիներին կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցության համար, եւ հատկապես հակամարտության թեժ փուլում: Այն, որ այսօր երեք երկրների ղեկավարները ստորագրում են այս փաստաթուղթը, խոսում է այս հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության հատուկ դերի մասին»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը ծանրակշիռ դեր կխաղա երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում:

Դիտվել է 58654անգամ
Վերջին լուրեր