10 / Նոյեմբեր / 2020 : 11-21

Ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ում հետ է քննարկվել այս հարցը․ Սոֆյա Հովսեփյան 

Խոսեցի՛ք ամեն ինչից , բայց չասեցիք ամենակարևորը , ինչու՞ ...

Դեռ սպասում եմ մարդկայնորեն այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»...

Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել, սուտը համեղ չէ, անորոշությունն էլ՝ դառը:

Պահանջ կա խոսեք ու պարզ ու ոչ կիսատ- պռատ:

Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ում հետ է քննարկվել այս հարցը, ինչպես մեզանից շուտ այդ մասին տեղյակ էին խոհանոցներում, բայց ոչ խորհրդարանը, նախագահն ու ամենակարևորը ժողովուրդը:

Դեռ սպասում եմ հստակ առանց որևէ մեկին մեղադրելու այլ հստակ բացատրություն քայլերի ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ!!!
Խնդրանքս ժողովրդին, չպառակտվե՛ք մենք իրավունք չունենք պարտվելու։

Սոֆյա Հովսեփյան 

Դիտվել է 31506անգամ
Վերջին լուրեր