Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2020 : 12-03

Պատասխանատվությունից փախնելու շքերթ է՝ մեկը մեկին հերթ չտալով. նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե տիրապետել են ողջ պրոցեսին, փորձում են կաշիները փրկել. Տիգրան Աբրահամյան

Պատասխանատվությունից փախնելու շքերթ է՝ մեկը մեկին հերթ չտալով։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե տիրապետել են ողջ պրոցեսին, փորձում են կաշիները փրկել։

Ինչ էլ լինի ողջ գործընթացը դեռ չի ավարտվել. հույս կա ինչ որ բան փրկելու, բայց ցավոք վտանգ կա ավելին կորցնելու։

Դա նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և այս անիշխանություն վիճակից։

Արցախը փրկելու համար այս պահին դեռ պետք է փրկել Հայաստանը»։

 

Դիտվել է 101017անգամ
Վերջին լուրեր