10 / Նոյեմբեր / 2020 : 16-38

Ստորագրված փաստաթուղթը պարտության փաստաթուղթ է․ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փորձեմ մեջս ուժ գտնել և խոսել։ Ստորագրված փաստաթուղթը պարտության փաստաթուղթ է։ Մի կողմ եմ թողնում ինձ համար այդպես էլ անհսականալի մնացած ոչ պատշաճ զորահավաքի փաստը, կազմակերպչական աշխատանքները, այդպես էլ ոչ մի տեսակի ռազմական օպերացիաների չկատարումը, ուզում եմ խոսել փաստաթղթի մասին։

ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, այստեղ ստորագրված նմանատիպ ցանկացած փաստաթուղթ պետք է անցնի խորհրդարանով, այնուհետև ներկայացվի նախագահի վավերացմանը։ Նախագահը կարող է փաստաթուղթն ուղարկել ՍԴ հետագա գործընթացների համար։

Հիմա ուզում եմ ասել, որ այս խայտառակությանը չպիտի ենթարկվենք, ուղղակի չպիտի ենթարկվենք ու վերջ․․․ Իսկ թե ինչպես, քաղաքական ուժերին եմ ուղղակի խնդրում, որ ժամ առաջ միջոցներ ձեռնարկեն՝ չեզոքացնելու փաստաթուղթը, կամ գոնե առնվազն խայտառակ պայմանները․․․»։

Դիտվել է 22278անգամ
Վերջին լուրեր