«Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը». Ֆրանսիա

Ֆրանսիայի ղեկավարությունը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շրջանում զինադադարի ռեժիմի պարամետրերն ու նշել է, որ ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Հայտարարության մեջ Ելիսեյան պալատը նշում է նաև, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և հրաժարվի ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա համաձայնությունը: