10 / Նոյեմբեր / 2020 : 19-06

Հայաստանում քիչ առաջ վայրէջք կատարեցին ռուս խաղաղապահների ևս երեք ինքնաթիռներ

Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք կատարեցին «Իլ -76» երեք ինքնաթիռներ՝ ռուս խաղաղապահներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել Իլ -76 երեք ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ՝ 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողներով», ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավելի քան 80 զինծառայողներ, զրահամեքենաներ, ավտոմեքենաներ և կապի սարքավորումներ են տեղափոխել Հայաստան: Ավելի վաղ, BTA Il-76 ինքնաթիռը օդանավակայան էր հասցրել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներին:

Դիտվել է 18355անգամ
Վերջին լուրեր