Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2020 : 19-29

«Ո՞նց մարդկության բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու, հասկացեք»․ Տիգրան Աբրահամյան

Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։

Նայում ես՝ մարդը ասում է ամեն ինչ վատ սցենարով է գնացել, ցավոտ, ծանր որոշում եմ կայացրել և այլն, մարդիկ մտնում սրտիկում, լայքում են։

Նույնը վերաբերվում է հիմնավորումներին։ Ինչ էլ հիմնավորես, փաստաթղթում չկա մի կետ, որտեղ մեր համար վտանգավոր դրույթ, ձևակերպում չկա։

Բայց պարզվում է, որ լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ՝ չգիտեմ, չգիտակցելով, չհասկանալով։

Լավ, ո՞նց կարա սենց լինի։ Ո՞նց մարդկության բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու, հասկացեք։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 47252անգամ
Վերջին լուրեր