10 / Նոյեմբեր / 2020 : 19-36

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը մշակվել է դեռևս հոկտեմբերի 10-ից․ ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղում այս կամ այն ​​տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվում էր դեռևս մեկ ամիս առաջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դիտորդների, խաղաղապահների մասնակցության թեման քննարկվել է մեկ ամիս առաջ, քննարկվել է փորձագետների մակարդակով, դիվանագետների բանակցությունների մակարդակով։ Այս թեման արդեն օրակարգում էր: Ինչպես հասկանում եք, նման որոշումները մշակվում են մեծ ուշադրությամբ՝ հաշվի առնելով, որ այն իրականացվում է երկու կողմից, այս դեպքում՝ երեք կողմից` երկու հակամարտող կողմերը ​​և Ռուսաստանը», – ասել է Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ նման որոշումներ չեն կարող կայացվել առանց համապատասխան գերատեսչությունների շատ մանրամասն ուսումնասիրության:

Դիտվել է 32923անգամ
Վերջին լուրեր