10 / Նոյեմբեր / 2020 : 21-55

Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոն

Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոն: Այս  մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները:

«Կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը չի հարում Ղարաբաղին։ Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության համար ստեղծվող կենտրոնի շրջանակներում և չի վերաբերում Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը»,- հայտնել Է ԱԳՆ-ի աղբյուրը:

Դիտվել է 36496անգամ
Վերջին լուրեր