10 / Նոյեմբեր / 2020 : 22-05

Ում թվում է, թե մեր կռիվն ավարտվել է՝ չարաչար սխալվում է․ Տիգրան Աբրահամյան

Այն մարդիկ, ովքեր գիտակցաբար, ոչ գիտակցաբար թիրախավորել են զինված ուժերը, մի շատ կարևոր բան պետք է իմանան։

Առաջիկայում բանակը հսկայածավալ խնդիր ունի. ռեֆորմներից՝ վերակազմավորումներ, նոր դիրքավորումից՝ ինժեներական աշխատանք... շարունակելի։

Ում թվում է, թե մեր կռիվն ավարտվել է՝ չարաչար սխալվում է։

Ես չգիտեմ, թե մեր երկրում քաղաքական պրոցեսները ինչ հունով կընթանան, բայց ես մի բան գիտեմ՝ պետք է առավելագույնս համախմբել բանակի շուրջ՝ կարճ ժամկետում լուծել նոր իրադրության պայմաններում առաջ եկած նոր մարտահրավերները։

Անելիքները շատ շատ են լինելու, շատ բարդ, բայց պետք է օպերատիվ լուծումներով կարգավորումներ տանք։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 86092անգամ
Վերջին լուրեր