Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2020 : 10-22

Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկերոջ` Հուլուսի Աքարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Դիտվել է 25575անգամ
Վերջին լուրեր