Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2020 : 13-58

Ադրբեջանը ոչ ինքնիշխան հանրապետություն է՝ դառնալով  թուրքական մի նահանգ. Միլոնով

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը «կասկածելի» է անվանել, քանի որ Թուրքիայի հետ կապի մեջ մտնելով՝ Բաքուն «իր ագրեսիվ հարևանից ուժգին կախվածության մեջ է ընկել»,- գրում է eadaily.com կայքը: 

«Եթե ադրբեջանական բանակն ինքնուրույն պատերազմեր, հարյուր մետրից առաջ չէր գնա: Թուրքական բանակն ու միջազգային վարձկաններն են գրավել տարածքի մի մասը: Սակայն այն ինչ գրավել են, Ադրբեջանին չի պատկանում»,- հայտարարել է Միլոնովը «Պատրիոտ» մեդիակենտրոնի եթերում: 

Ռուս խորհրդարանականի խոսքով՝ Ադրբեջանը գուցեև տարածաշրջանի մի մաս գրավել է, սակայն այժմ դարձել է ոչ ինքնիշխան հանրապետություն, Թուրքիայի մի նահանգ: 

Քաղաքական գործչի խոսքով՝ կարևորն այս պահին այն է, որ այունահեղությունը դադարեցվել է: 

«Ադրբեջանը շատ անգամներ է հրադադարի պայմանավորվածությունները խախտել, այդ պատճառով այժմ որոշել են որքան հնարավոր է շուտ կանգնեցնել հոսող արյունը, իրավիճակը ֆիքսել այնպես, ինչպես կա, քանի որ հակառակ դեպքում պատերազմը հավերժ կշարունակվեր, և նրանք կշարունակեին կյանքեր խորտակել»,- նշել է խորհրդարանականը: 

Միլոնովը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեն այնտեղ ռուս խաղաղապահների մուտքից հետո:  

Դիտվել է 26410անգամ
Վերջին լուրեր