11 / Նոյեմբեր / 2020 : 19-34

ՀՀ ԱԱԾ զորքին աղաչել-պաղատել եմ՝ գան Եղնիկներ, ինձ մենակ են թողել. Արցախի նախագահ

Ուզում խնդրել, որպեսզի չփնտրենք դավաճանների, հող ծախողների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են։ Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը՝ գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ «Եղնիկներ» կոչված հատվածում զորքի մի մասը խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք առաջնագծում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ 

Այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել, որ գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրն արդեն պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար վիճակում էր, ոչ թե պաշտպանության բանակի, ոչ թե զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն», - ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա ասաց, թե այն օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնային առաջնագիծ, ՀՀ-ից Արցախ գնացած ԱԱԾ ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները հրաժարվել են գնալ «Եղնիկներ»։

«Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ, որ ձեր առջևից ես եմ գնալու՝ չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե, դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել։ Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ։ Կհարցնեք՝ ի՞նչ պատասխան են տվել երկրի նախագահին։ Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ ու մենք կարողացանք այն խնդիրը, և դրա շնորհիվ «Եղնիկներն» այսօր գտնվում են մեր վերահսկողության տակ», - ասաց Արցախի նախագահը։

Դիտվել է 64381անգամ
Վերջին լուրեր