11 / Նոյեմբեր / 2020 : 19-46

Ինչու էր Արցախի նախագահը օրեր առաջ շնորհակալություն հայտնում գեներալ–լեյտենանտ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին

Արայիկ Հարությունյանը հայտնեց, թե Լևոն Մնացականյանն ինչ քայլի է դիմել, որպեսզի թշնամին չիմանա մեր թերությունները։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշեց, թե ինչու էր օրեր առաջ շնորհակալություն հայտնում գեներալ–լեյտենանտ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին։

«Հարցն այն է, որ օրեր շարունակ ամբողջ մի քանի կիլոմետր հատվածում գրեթե զորք չունեինք. ում բերում էին, փախնում էին։ Լևոն Մնացականյանն էր կառավարում այդ բնագիծը։ Իր հմտությամբ, օգտագործելով մեր հրետանին, նա կարողացել է ոչ միայն հետ մղել հակառակորդի հարձակումները, այլ նաև այնպիսի տպավորություն ստեղծել, որ այդ ամբողջ երկայնքով զորք ունենք»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` Մնացականյանը վերջին մի քանի օրերին էլ եղել է Շուշիի հատվածում, որը սկսվում է Թոփխանայից ու հասնում մինչև Սարուշեն։ Հարությունյանը հռետորական հարց ուղղեց` արդյո՞ք պաշտպանված էր մեր այդ սահմանը, որից հետո Ստեփանակերտն էր գտնվում, և արդյո՞ք բոլորը պատրաստ էին մեռնելու այդ խրամատում, որ թշնամին չմտնի մայրաքաղաք։

Դիտվել է 131434անգամ
Վերջին լուրեր