Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2020 : 19-59

Զանգեզուրցիներ, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ,ոտքի կանգնե´ք, միացեք մեր հայրենակիցների պայքարին. Բալասանյան

Սիրելի´ զանգեզուրցիներ, դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել գեներալ Վիտալի Բալասանյանը:

Նա գրել է. «Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.

Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:

Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:

Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող  Նիկոլ Փաշինյանի դեմ;

Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:

Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք: Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»:

Դիտվել է 142447անգամ
Վերջին լուրեր