Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Նոյեմբեր / 2020 : 20-10

Հարցրեք զինվորականներին՝ ո՞վ է իրենց դավաճանել․ 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 7-8 պետության դեմ․ Արցախի նախագահ

Ինչո՞ւ ենք պարտավորված եղել զինադադար կնքել, որովհետև զինվորները մեր շրջափակման վտանգի տակ էին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, իր տեսաուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում: Ո՞ւր էին կամավորականները, ուր էին մնացած աշխարհազորը, ուր էին մեր սիրելի ստեփանակերտցիները, որոնք այսօր դավաճան են փնտրում: Չկային Ստեփանակերտը պահողներ, մի քանի տասնյակ կամ 1-2 հարյուր հոգի: 6 հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պետք է դիմակայեինք: Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջփակում էին մեր ամբողջ զորքը՝ 18-20 տարեկաններին, որոնք գտնվում էին Մարտունիում,Կարմիր Շուկայում:

Հարցրեք զինվորականներին՝ ո՞վ է իրենց դավաճանել: Դավաճանել ենք ազգովի: Օգնություն ցուցաբերել են, գոհ ենք բոլորից: Դավաճանել ենք, որովհետև 18-20 տարեկաններով հնարավոր չէր կռվել 7-8 պետության դեմ:

Այո, կռվել են հիմնականում 18-20 տարեկանները: Խոնարհվում եմ զոհվածների առջև, խոնարհվում եմ այդ տղաների առջև, որոնք մինչև հիմա էլ պահում են առաջնագիծը: Երկրի նախագահի տեղը առաջնագիծը չէ, Հադրութ քաղաքը չէ, երբ 1500 հոգի փախչում էր Հադրութից ընդամենը մի քանի տասնյակ դիվերսանտի առջև: Գնացել աղաչել, պաղատել եմ, որ պետք է գնանք, պետք է ամբողջությամբ ոչնչացնենք այդ խմբավորումը, որպեսզի հեշտ լինի:

Ես ստիպված եմ սա ասում, որովհետև արդեն պառակտում ենք, մեղավորներ ենք փնտրում: Մեղավոր ենք բոլորս: Զորքը բանակին թողել է մենակ. Նյութական մատակարարումը բավարար չէ: Պատերազմի կանոններն են՝ ինչքան զոհ, վիրավոր ես ունենում, գոնե այդքան պետք է համալրես: Յուրաքանչյուր օր 100 զոհ ու վիրավոր էինք տալիս, ինչքա՞ն էինք համալրում: Այսօր ինչքան դիակներ ունենք առաջնագծում մեր երեխաների, մեր բալիկների, որովհետեւ ժամանակին չենք կարողացել հասնել օգնության: Տասնյակ անգամ առաջնագիծ եմ գնացել, որովհետեւ այո, դրա կարիքը կար, զորքը աջակցության կարիք ունի: իսկ վերջին օրը Ստեփանակերտում 1-2 հարյուր պաշտպանող ունեինք, իսկ սահմանը շատ մեծ:

Այո, մենք ժամանակին տարհանել էինք Ստեփանակերտը, որ քաղաքացիական զոհեր չլինեն: Ինձ ասում էին՝ ինչու եք տարհանել, որպեսզի հքաղաքացիական զոհերի թիվը հազարավոր չլինի: Ասում են՝ զորքը դրանից խուճապի է մատնվել: Ոչ մի կռվող տղա դրանից խուճապի չի մատնվի, ընդհակառակը, ողջունում էին, որ ամեն մի արկից զոհ չի լինելու խաղաղ բնակչության մեջ: Հիմա այդ նույն տարհնված ժողովուրդը դավաճաննե՞ր է փնտրում: Դավաճաններ են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, թաքնվել Երեւանում, մ նկուղից մեկն էին գնում, որ հանկարծ չգնան առաջնագիծ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Կրկնում եմ, Ստեփանակերտը հանձնում էինք րոպեների ընթացքում: Ով ասի ոչ, կհարցնեք, թե որտեղ էր այդ օրը: Քյոսլարի դիրքը բաց էր, Շոշ գյուղի առաջը մարդ չկար»,-ընդգծեց նա:

Դիտվել է 22084անգամ
Վերջին լուրեր