ԼՂ խաղաղապահ օպերացիայում գործի կդրվեն ռուսական ուղղաթիռներ

ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կվերահսկեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նշվում է, որ դրանք գործի կդրվեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գորողությունների և կրակի դադարեցման վերահսկման շրջանների ավիամոնիթորինգի իրականացման համար։
Ուղղաթիռները կգործածվեն դժվարհասանելի շրջաններում խաղաղապահ զորախմբի անձնակազմի և նյութատեխնիկական աջակցության տեղափոխման համար։