Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ մշակութային ժառանգության պահպանմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններից հետո պետք է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության պահպանմանը, գրում է ria.ru-ն։
«Ես վստահ եմ, որ հիմա, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անցնում ենք խաղաղ կարգավորման, և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների, և՛ այդ երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում»,-ասել է նա։