Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Նոյեմբեր / 2020 : 11-34

 Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքում հատուկ բաժին է բացվել՝ ռուսական խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվել է «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինտգենտ» անվանմամբ հատուկ բաժինը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Նոր բաժնում կհրապարակվեն համապատասխան նորություններ և նյութեր, ինֆոգրաֆիկա, ինչպես նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարության ճեպազրույցները՝ խաղաղապահ գործողությունների անցկացման վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի դրանից, օգտատերերը քարտեզների միջոցով կկարողանան ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա իրավիճակին և Լաչինի միջանցքի տարածքում ռուսական դիտակետերի տեղակայմանը:

Նշվում է, որ նոր բաժինը կհամալրվի օբյեկտիվ և ակտուալ նյութերով ՝ ռուս խաղաղապահների աշխատանքի և հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բաժինը թարգմանվել է նաև օտար լեզուներով:

Դիտվել է 25017անգամ
Վերջին լուրեր