13 / Նոյեմբեր / 2020 : 13-35

Պեսկովը չի կարծում, որ Ռուսաստանում կարող են բախումներ սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին Ռուսաստանում կարող են բախումներ սկսվել ծագումով Ադրբեջանից եւ Հայաստանից մարդկանց միջեւ։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել ուրբաթ հրապարակված RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Մեկնաբանելով Ղարաբաղում իրավիճակի ֆոնին ազգամիջյան բախումների անխուսափելիության եւ անշրջելիության մասին դիտարկումը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է․ «Դա բացարձակապես ակնհայտ չէ եւ շրջելի է, ես այս հարցում ձեզ հետ բացարձակապես համաձայն չեմ»։

«Դե, դուք գիտեք, որ Ռուսաստանում ապրում եմ կա՛մ նույնքան, կա՛մ գուցե փոքր-ինչ ավելի հայերը, որքան բուն Հայաստանում։

Մեր համաքաղաքացի հայերն ու ադրբեջանցիները իրենց անչափ պատասխանատու են պահում, հրաշալի հասկանում են, որ այստեղ պետք է ղեկավարվեն ՌԴ օրենքներով։ Այս ողբերգության սկզբում եղել են ինչ-որ աննշան միջադեպեր, որոնք արագ դադարեցվել են»,- նշել է Պոսկովը։

Դիտվել է 9712անգամ
Վերջին լուրեր