Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Նոյեմբեր / 2020 : 14-33

ԱՀԱ ԻՄ ՀԵՐՈՍԸ, ՄԵՐ ՔՅՈԽԸ, պիտի սա իմանան ԲՈԼՈՐԸ! Կարդացեք ուշադիր

Եղնիկների Քյոխը հերոս է. ոչ որովհետև այդպիսի պարգև է ստացել առևտրական ստահակի ձեռքից, այլ ի վերուստ։ Եղնիկները միշտ համարվել են ծառայելու համար ամենավտանգավոր տեղը, զավակին բանակ ճանապարհող ծնողի սարսափը՝ թշնամու հենց սրտում։ Իսկ ինչու է Քյոխը՝ Քյոխ, ոչ բոլորը գիտեն։ Թշնամու սրտի մեջ բոլոր զինծառայողները միշտ եղել են Նրա «զավակները»։

Աշխարհից կտրված՝ Նա սահմանի ամենավտանգավոր դիրքը դարձրեց փակ աշխարհ. կովեր գնեց, այլ ընտանի կենդանիներ, դարձավ Արցախ աշխարհի բոլոր դեղաբույսերի գիտակը, վայրի հատապտուղների ու աճեցրած միրգ-բանջարեղենի տնտեսվարը։ Որ տղերքը թարմ կաթ, մածունով, միրգ բանջարեղենով սնվեն։ Որ տեղում բժշկվեն։

Որ թեյ շատ սիրեն՝ արցախի խոտերի կանաչ թեյ։ Ոսոխի սրտի մեջ խրված դիրքը դարձրեց զուգահեռ իրականություն, հեքիաթ-թագավորություն, գյուղ։ Դե էլ ի՞նչ գյուղ առանց «քյոխվա»՝ Քյոխ։ Ահա թե ինչու Քյոխ, որ ավելին է, քան աստղերի քանակը ուսադիրների վրա, քան կոչումներն ու կարմիր գորգերը։

Ոսոխի սրտում՝ Եղնիկները մնացին կանգուն, Քյոխը՝ զենքը ձեռքին իր «զավակների» հետ։ Խորը թիկունքում Շուշին ընկավ։

Շաքե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է 364766անգամ
Վերջին լուրեր