13 / Նոյեմբեր / 2020 : 16-45

Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալները չեն անհետացել․ Զախարովա

Մոսկվան հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղում կլուծվի օտարերկրյա վարձկանների ներկայության հարցը: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալները չեն անհետացել», - ասել է  դիվանագետը: Զախարովան պարզաբանել է, որ ռուսական կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետներ:

«Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների հատուկ աշխատանք, ապա արդյունքների մասին զեկույց, և ոչ թե հակառակը», - ավելացրել է նա:

Դիտվել է 42563անգամ
Վերջին լուրեր